ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ` Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ` Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները
06.06.2014 | 13:24

«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»,-ասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի` մայիսի 23-ին կայացրած թիվ 13Ա որոշման եզրակացության մեջ, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում` հունիսի 4-ին: Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ` Կոտայքի գործող մարզպետ Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին ասել էր. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: «Transparensy International» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այս տարվա ապրիլի 4-ին էթիկայի հանձնաժողով դիմում է ներկայացրել` Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը քննարկելու վերաբերյալ: Հանձնաժողովը քննարկել է, թե արդյոք Արամ Հարությունյանի կողմից` «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ», «Առանց հասկանալու, առանց գրագիտություն իմանալու, առանց պատկերացնելու… իմացեք, որտեղ ինչ եք խոսում, հիմարություններ դուրս չտաք», «Դուք պետք է դիմեք բժշկի, դուք հիվանդ եք, երիտասարդ, հիվանդ եք» արտահայտություններ անելը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կաննոնների խախտում է: Արամ Հարությունյանն օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողովին բացատրություններ չի ներկայացրել և չի վիճարկել դիմումատուի կողմից ներկայացված փաստերը: Հանձնաժողովը հարցի քննության վերջում եզրակացրել է, որ «Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ